Շտապօգնության տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ ի՞նչ է արել
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանին կաշառք ստանալու գործով մեղադրանք է ներկայացվել: Հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նրան մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։