ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաերթի զոհ է դարձել 3 քաղաքացի, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․

«Հուլիսի 29-ին, ժամը 21։00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջանիբեկ Գ.-ին, որը մահացել է:

Կատարվում է նախաքննություն»:

Նշվում է, որ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել նաև Երևանում․

«Հուլիսի 29-ին, ժամը 12։45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու: Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular