ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է անելու ԱՄՆ խորհրդատուն Հայաստանի պաշտպանության նախարարությունում. «Ինքնիշխանության հանձնում աութսորսինգի»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության կառավարման բարելավման գործում, ինչը, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, հայտնել են Երևանում ԱՄՆ դեսպանատնից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը մանրամասնելով, որ քաղաքացիական խորհրդական անձի ընտրություն արդեն կատարված է, և նա աշխատանքի կանցնի այս տարի, գրում է eadaily.com-ը։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աջակցում է գործընկեր երկրներին ամբողջ աշխարհում կառուցելու ավելի ճկուն, արդյունավետ և հաշվետու անվտանգության ինստիտուտներ տրամադրելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն», - նշել է դեսպանությունը վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էզրա Զեյի հայտարարությունը։

Հարցին, թե ի՞նչ գործառույթներ են վերապահվելու ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ բանակի ներկայացուցչին, դեսպանատունը պատասխանել է. «Քաղաքացիական խորհրդատուն չի ֆինանսավորվում ոչ ԱՄՆ Զինված ուժերի, ոչ էլ պաշտպանության նախարարության կողմից։ Ֆինանսավորումը տրամադրում է Պետդեպարտամենտը, իսկ խորհրդատուն կաջակցի Հայաստանի պաշտպանական ինստիտուտների հզորացմանը։ Խորհրդատուն աշխատելու է Հայաստանում կանոնավոր աշխատանքային կապեր ունենալով դեսպանատան և պաշտպանության նախարարության հետ»։

Այս համատեքստում շատ տեղին է «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքի նյութը.

«Իրանի դեսպանը գնալով ավելի է ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը։ Վերջերս Մեհդի Սոբհանին աշխարհին տեղեկացրել է, որ մոտ ապագայում Թուրքիայում տեղի կունենա Հարավային Կովկասի երկրների արտգործնախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով։ Թուրքիան կրկին իր ձեռքն է վերցնում հայ-ադրբեջանական բանակցությունների նախաձեռնությունը, որոնք փակուղում են հայտնվել Արևմուտքի վերահսկողության պատճառով։

Այստեղ ինտրիգը կայանում է նրանում, թե արդյո՞ք կլինի որևէ արդյունք համեմատած Բրյուսել-Վաշինգտոն բազմաթիվ հանդիպումների հետ, ինչպես նաև այն, թե արդյո՞ք փոխվել է Վրաստանի դժկամությունը մասնակցելու այդ տարածաշրջանային ձևաչափին։

Պետք է կանխատեսել նաև ճնշում Հայաստանի վրա սեփական ինքնիշխանությունն ԱՄՆ-ին և ԵՄ-ին աութսորսինգի տալու համար։ Անարդյունավետ ճնշում, քանի որ ինքնիշխանության զիջումն այլևս Հայաստանի իշխանության ինքնիշխան որոշում չէ:

Հաշվի առնելով վրացական ֆրոնդան, ադրբեջանական ցենտրոպուիզմը և թուրքական անսկզբունքայնությունը, Հայաստանն այսօր մնում է միակ երկիրը Հարավային Կովկասում, որն ուղղակի և առանց վարանելու շարժվում է արևմտյան ուղղությամբ։ Եվ դա խնդիրներ է ստեղծում բացարձակապես բոլոր հարևանների համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular