ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի առաջնորդի զգուշացումը և Փաշինյանի խուսանավումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, երեկ Թեհրանում ընդունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարծիք է հայտնել, որ «Զանգեզուրի ճանապարհը Հայաստանի համար վնասակար է»։ «Իրանը շարունակում է մնալ այդ տեսակետին», -հավելել է Խամենեին։ Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը նաև նշել է, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունն այստեղ գտնվող պետությունների հարաբերություններին օգտակար չէ։

ՀՀ կառավարությունը որևէ բառ չի հաղորդում, թե ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանն Իրանի հոգևոր առաջնորդին։ Փոխարենն իշխանության որոշ քարոզիչներ և հաստիքային վերլուծաբաններ պնդում են, որ Իրանն այդ հայտարարությամբ ցանկանում է կանխել միջանցքի բացումը և ՀՀ իրավազորության տակ դրա շահագործումը։ Նշում են, որ եթե միջանցքը չբացվի, Ադրբեջանը ստիպված կլինի օգտագործել Իրանի տարածքով անցնող հաղորդուղիները՝ ինքն օգուտ ստանալով։ Միգուցե, Իրանը միայն սեփական շահն է առաջ մղում, բայց փաստ է, որ այսօր, ՀՀ ունեցած հնարավորություններով «Զանգեզուրի միջանցքի» բացումը դժվար թե լինի ՀՀ իրավազորության ներքո, ավելի շուտ այն վերահսկելու են Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ իրավիճակը տարածաշրջանում առաջիկայում կրկին սրվելու է։

Իսրայելը հրթիռակոծել է Իրանի տարածքում գտնվող մի կեցավայր, որտեղ բնակվում էր «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։ Վերջինս սպանվել է։ Ոչ «ՀԱՄԱՍ»-ը, ոչ էլ Իրանը նման հարվածն անպատասխան թողնել չեն կարող։ 

Լիլիա Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular