ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլմիրա Կարապետյանը՝ Փարիզից. Օլիմպիական խաղերում ինքս ինձ պարտվեցի

ՍՊՈՐՏ

Երբ իմացա՝ 9-րդն եմ, լացում էի... Փարիզ-2024-ին պետք չի վերաբերվել որպես իմ ճանապարհի վերջ: Ինձ համար սա մեծ ճանապարհի մի հատված էր, սարի փոքրիկ բլրակ, որը հաղթահարելուց հետո պետք է տեսնեի, թե իմ առջեւ որքան ավելի մեծ սարեր են բացվում: Որքան էլ շատերին թվա՝ իմ արդյունքը ցածր էր, բավարար չէր, չհաղթահարեցի որակավորման փուլը, մրցելույթիս ժամանակ տեսա ու հասկացա, որ իմ նպատակները շատ ավելի մեծ են, հեռանկարային: Համոզվեցի, որ պատրաստ եմ անել ավելին: Լոս Անջելես-2028-ում ինձ անպայման կտեսնեք:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական Փարիզից ասաց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Էլմիրա Կարապետյանը։

Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին Էլմիրա Կարապետյանը մասնակցեց 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւի կանանց որակավորման փուլին եւ գրավեց 9-րդ տեղը։ Նախօրեին Հայաստանի առաջատար հրաձիգը հայտարարեց Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերին պատրաստվելու մասին:

Էլմիրա, նախ շնորհավորում եմ Օլիմպիական խաղերում լավ մրցելույթիդ եւ բարձր արդյունքիդ կապակցությամբ: Եզրափակիչից դուրս մնացիր ընդամենը մեկ միավորով: Ի՞նչը պակասեց այդ մեկ միավորի համար:

Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, բայց կարծում եմ՝ ավելի լավ արդյունքի դեպքում պետք է լիներ շնորհավորանքը: Տարբերություն չկա՝ մեկ միավոր պակասեց, թե  տասը: Եթե չի բավականացրել, ուրեմն պարտվել ես: Անկեղծ կլինեմ, չգիտեմ՝ ինչը պակասեց: Արդյունքս վատը չէր: Չէի ասի՝ իմ առավելագույնն էր, բայց ցածր էլ չէր: Եզրափակիչ մտնելու համար նորմալ արդյունք էր:

Վերանայելով արդյունքները, մրցակիցներիդ միավորները, ի՞նչ կասես Օլիմպիական խաղերում մրցակցության մասին:

Ես միշտ չեմ իմանում, թե որքանի եմ պատրաստ, ինչ արդյունքի եմ պատրաստ, որովհետեւ մարզումների ժամանակ արդյունքներս շատ ավելի ցածր են լինում: Ամեն մրցմանը նոր հասկանում եմ, թե որքանի էի պատրաստ: Ինձ հետաքրքիր չի, թե մյուսները որքան են կրակել: Իմ արդյունքը չի բավականացրել եզրափակիչ դուրս գալու համար: Միայն այդքանն եմ տեսել:  

Արեցիր այն, ինչ կարո՞ղ էիր, թե՞ ստացվեց այն, ինչ ստացվեց: Եզրափակիչ դուրս եկած լավագույն 8-ը տեխնիկապես քեզանից տարբերվո՞ւմ էր:

Չի ստացվել այն, ինչ պետք է լիներ: Եթե վերլուծենք իմ կրակը, առաջին երեք կրակահերթից հետո, երեւի մոտ 20-րդ կամ 30-րդ տեղում էի: Արդյունքս ցածր էր: Մասնագիտական տեսնակյունից շատ գոհ եմ ինձանից: Այդ պահին էլ ես հավաքվել եմ ու որոշել պայքարել: Եվ իրականում պայքարել եմ մինչեւ վերջ, արդյունքս բարձրացրել ու հասցրել եմ 9-րդ հորիզոնականի:

Ինչ վերաբերում է լավագույն 8-ից տարբերվելուն, բոլորս միմյանցից տարբերվում էինք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular