ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքենը պնդում է՝ ԱՄՆ-ն կապ չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգները ներգրավված չէ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահվան մեջ, CNA հարթակին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախապես չի իմացել ծրագրվող քայլի մասին և կապ չունի Հանիյեի մահվան հետ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ​​ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը կփոխի՞ Գազայի հատվածում պատերազմի ընթացքը, ապա Բլինքենն անորոշ պատասխան է տվել։

«Շատ դժվար է կանխատեսել, և տարիների ընթացքում ես սովորել եմ, որ երբեք չպետք է ենթադրել, թե ինչ ազդեցություն կունենա մի իրադարձությունը մյուսի վրա»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ է օգնել, «որպեսզի վերջ դրվի պաղեստինցիների տառապանքներին Գազայում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության հանցակիցն է և պետք է պատասխանատվության ենթարկվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular