ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնրեալում արտակարգ դրություն Է սահմանվել հեղեղումների պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կանադայի Քվեբեկի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել ռեկորդային հեղեղումների պատճառով: Ինչպես հայտնում են փրկարարները, նահանգում ավելի քան երկու հազար տներ են ջրով լցվել 130 քաղաքներում եւ ավաններում: Այն զինվորականների թիվը, որոնք տեղացի բնակիչներին օգնում են տարահանվելու, եռապատիկ մեծացվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:   
Ինչպես լրագրողներին ասել Է Մոնրեալի քաղաքագլուխ Դենի Քոդեռը, արտակարգ դրության ռեժիմը քաղաքին անհրաժեշտ Էր, որպեսզի հնարավորինս ավելի արագ կարգավորվեր ստեղծված իրադրությունը: Մասնավորապես, այն իշխանություններին թույլ Է տալիս հարկադիր տարահանել Մոնրեալի առաձին շրջաններ:  
Քվեբեկի նահանգի քաղաքների տարահանումն սկսվել Է մայիսի 5-ին շուրջ 500 քառակուսի կիլոմետր տարածքում ռեկորդային հեղեղումների ֆոնին: Մայիսի 7-ին Մոնրեալի հյուսիսի թաղամասերից մեկում ճեղքվել են մի քանի ամբարտակներ, ինչից հետո քաղաքում արտակարգ դրություն Է սահմանվել:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular