ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքին փրկել այդպես էլ չի հաջողվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սարսափելի վթար՝ Կրասնոդարի երկրամասում: Սլավյանսկ-նա-Կուբան – Կրիմսկ ավտոճանապարհին Սլավյանսկ-նա-Կուբանի ուղղությամբ բախվել են երեք ավտոմեքենա՝ մեկ թեթև մարդատար և երկու բեռնատար:

Բեռնատարները փաստորեն ճզմել են թեթև մարդատար ավտոմեքենան: «ՄԱԶ» մեծ բեռնատարի վարորդը չի պահպանել անվտանգ հեռավորություն առջևի տրանսպորտային միջոցից և բախվել է «Chevrolet Lacetti» ավտոմեքենային, որը կանգնած էր խցանման մեջ:

Թեթև մարդատար ավտոմեքենան բախվել է «DAF» բեռնատարին և հայտնվել երկու բեռնատարների միջև, - հայտնել են Կրասնոդարի երկրամասի Պետավտոտեսչության մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենայից մնացել է միայն ճզմված մետաղների կույտ: Թեթև մարդատար ավտոմեքենայի մեջ գտնվող մարդկանց համար գոյատևելու ոչ մի հնարավորություն չի եղել: Ավտոմեքենայում եղել են հինգ մարդ՝ ծնողները և երեք երեխաներ:

Այժմ ոստիկանները փորձում են պարզել զոհվածների ինքնությունները և գտնել նրանց հարազատներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular