Բռնցքամարտիկ Նիկոլայ Տերտերյանը հաղթել է ֆրանսիացի Մական Տրաորեին
ՍՊՈՐՏԴանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Նիկոլայ Տերտերյանը (71 կգ) հաղթել է ֆրանսիացի Մական Տրաորեին և դուրս եկել 2024 թվականի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Նիկոլայ Տերտերյանը բոլոր երեք տուրերում հակառակորդից լավ է մրցել և 5 դատավորներից 4-ի կարծիքով հաղթանակ տարել։
Քառորդ եզրափակչում Տերտերյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, ուզբեկստանցի բռնցքամարտիկ Ասադխուժա Մույդինխուժաևը։