ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անցյալից պետք է դաս քաղել ապագայի համար. Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել լեհերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը օգոստոսի 1-ին նշվող Վարշավայի ապստամբության 80-ամյակի նախօրեին լեհերից ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիոնալ-սոցիալիստների հանցագործությունների համար, գրում է dw-ն։

«Ես այսօր և այստեղ ներողություն եմ խնդրում»,- հուլիսի 31-ին Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հարյուրավոր ունկնդիրների մասնակցությամբ հիշատակի միջոցառման ժամանակ նա դիմել է ապստամբությունից փրկվածներին։ 

«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա, թե ինչ անչափելի տառապանքներ ենք պատճառել մենք՝ գերմանացիներս, հարևան երկրին, ինչ դաժանությամբ և ոչնչացման ինչ ցանկությամբ են գերմանացի օկուպանտները գործել ողջ բնակչության դեմ»,- ընդգծել է Շտայնմայերը։

Նա հավելել է, որ նացիոնալ-սոցիալիստական ​​իմպերիալիզմը և ռասիզմը հանգեցրել են «սարսափելի հանցագործությունների»: «Անցյալից պետք է դաս քաղել ապագայի համար»,-նշել է Գերմանիայի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular