ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 3 կազմակերպիչ համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող երեք մեղադրյալներ՝ Խալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ բեն Աթաշը և Մուստաֆա ալ-Հավսաուին համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել մահապատժից ազատվելու դիմաց: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական հանձնաժողովների գլխավոր դատախազության նամակում: Տղամարդիկ ԱՄՆ-ում կալանքի տակ են 2003 թվականից:

«Մահապատիժը՝ որպես հնարավոր պատիժ, հանելու դիմաց այս երեք մեղադրյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել բոլոր հանցագործությունների համար, որոնց համար մեղադրվում են, այդ թվում՝ մեղադրական եզրակացության մեջ նշված 2976 մարդկանց սպանության համար», - ասվում է նամակում, որն ուղարկվել է հարձակումների զոհերի ընտանիքներին, փոխանցում է The New York Times թերթը։

Մեղադրյալները պահվում են Գուանտանամոյի բանտում։ Խնդրի վերաբերյալ բանակցությունները տևել են 27 ամիս։ NYT-ը գրում է, որ Խալիդ Շեյխ Մոհամմեդը 59 տարեկան է։ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ հենց նա է եղել ահաբեկչություն իրականացնելու համար ինքնաթիռներ առևանգելու ծրագրի հեղինակներից մեկը։ 1996 թվականին նա իր գաղափարը ներկայացրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենին։ Հետագայում Վալիդ բեն Աթթաշի (45 տարեկան) և Մուստաֆա ալ-Հավսաուիի (55 տարեկան) հետ միասին նա օգնել է ահաբեկիչների պատրաստմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular