ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքական աղմուկ». փորձագետը գնահատել է Էրդողանի սպառնալիքը թուրքական զորքեր ուղարկել Իսրայել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն Իսրայել զորքերի հնարավոր տեղակայման մասին պարզապես քաղաքական աղմուկ են և Անկարայի կողմից մահմեդական աշխարհում առաջնորդությունը պահպանելու փորձ,  Info24-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Եվգենի Միխայլովը, գրում է rtvi.com-ը։

Փորձագետը նշել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև մարտերը չեն խանգարում Անկարային շարունակել առևտրային հարաբերությունները Երուսաղեմի հետ։

«Կարծում եմ, որ Էրդողանն այս պահին պարզապես քաղաքական աղմուկ է բարձրացնում: Նա այժմ փորձում է ինչ-որ քաղաքական ուղղվածություն որսալ և հասկանալ, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի Թուրքիան շարունակի մնալ յուրօրինակ առաջնորդ մահմեդական աշխարհում»,- ասել է Միխայլովը։

Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրել Էրդողանի կողմից արված որոշ համեմատությունների ոչ կոռեկտության վրա։ Թուրքիայի նախագահն ասել է, որ իր երկրի զորքերը կմտնեն Իսրայել, ինչպես եղավ Հայաստանի և Լիբիայի դեպքում։ Ըստ քաղաքագետի Իսրայելի ռազմական ներուժն անհնար է համեմատել Հայաստանի և Լիբիայի հետ։

«Նախ, նա Ղարաբաղ չի մտել։ Այնտեղ ադրբեջանական բանակն է գերազանց աշխատանք կատարել խորհրդակցելով թուրքական կողմի հետ որպես դաշնակցի։ Եվ ընդհանրապես, Հայաստանն այն մրցակիցը չէ, որի հետ կարելի է համեմատել Իսրայելին։ Լիբիան նույնպես թույլ երկիր էր, երբ թուրքերը մտան այնտեղ»,- հավելել է Միխայլովը։ Նա կասկած է հայտնել, որ Էրդողանը կորոշի իր զորքերն Իսրայել ուղարկել և եզրակացրել է, որ նման սպառնալիքները կմնան միայն «հայտարարությունների մակարդակով»։

Հիշեցնենք, որ վերջերս Էրդողանն ասել է, որ «Իսրայելը չի ​​կարող այդպես վարվել պաղեստինցիների հետ», և Թուրքիան պատրաստ է հակահարված տալ։ Իսկ ընդհանրապես Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Թուրքիան հանդես է եկել ի պաշտպանություն Պաղեստինի և դատապարտել Իսրայելին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular