ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծխեցրած խավիար և առանց շաքարի մուրաբա. ինչպե՞ս են պատրաստվում բանջարեղենի և մրգերի պահածոները Հայաստանում 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մրգի և բանջարեղենի բերքահավաքի շրջանն է։ Ամբողջ հզորությամբ սկսել են աշխատել հանրապետության պահածոների գործարանները։ Mir24.tv-ի թղթակից Իրինա Մկրտչյանը պարզել է, թե որ ապրանքներն են հատուկ պահանջարկ վայելում:

Այս գործարանում բանջարեղենը սկզբում խորովում են մանղալի վրա՝ ծխի համով սմբուկի խավիար պատրաստելու համար: Ընկերությունը չի շտապում անցնել ավտոմատացված արտադրության, քանի որ այդ դեպքում խավիարը նման առանձնահատուկ հատկություն չի ունենա: Այդ դելիկատեսի չորս հարյուր գրամանոց տարան արժե 800 դրամ (170 ռուբլի):

«Ծխեցրած սմբուկներն ու պղպեղները մաքրում ենք, մանր կտրատում, լոլիկի սոուս, ձեթ ու համեմունքներ ավելացնում։ Պատրաստի տարաները ստերիլիզացվում են 130 աստիճան ջերմաստիճանում»,- պատմել է վարպետ Արմինե Հակոբյանը։

Այդ ջերմաստիճանին անհնար է տանը հասնել: Ուստի ավելի լավ է բանջարեղենի պահածոները խանութից գնել, դա ավելի անվտանգ է, նշում են մասնագետները։ Բանջարեղենային խորտիկներից բացի, հաճախորդների շրջանում տարածված են ջեմերն ու մուրաբաները: Կա ապրանք պատվիրելու հնարավորություն։

«Խոշոր սուպերմարկետները մեզ ուղարկում են արտադրանքի նմուշներ, և մենք արտադրում ենք դրանց նմանությամբ: Մեր արտադրանքը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության և միայն դրանից հետո է հայտնվում խանութների դարակներում»,- պարզաբանել է պահածոների գործարանի մենեջեր Ռուստամ Գրիգորյանը։

Տնային տնտեսուհիների հին սկզբունքը՝ մեկ կիլոգրամ շաքարավազ մեկ կիլոգրամ մրգի համար, այս ձեռնարկությունում չի գործում։ Գոյություն ունի շաքարավազի սպառման նվազեցման համաշխարհային միտում։

«Պատրաստում ենք երկու տեսակի մուրաբաներ ու ջեմեր՝ շաքարի սովորական և ցածր պարունակությամբ: Օրինակ մուրաբաներ ենք պատրաստում ընդամենը 45 % շաքարով։ Բայց դա չի աշխատում ընկույզի մուրաբայի դեպքում: Համն ավելի վառ դարձնելու համար այն պետք է պարունակի առնվազն 70 տոկոս շաքար»,- նկատել է տեխնոլոգ Սոնա Ստեփանյանը։

Ընկույզի մուրաբայի մեկ տարայի արժեքը 1500 դրամ է (330 ռուբլի), դեղձինը 1150 դրամ (250 ռուբլի): Հայաստանում բերքահավաքի սեզոնը կտևի մինչև նոյեմբերի վերջ։ Հիմա ձեռնարկություններն անցնում են բուլղարական պղպեղով և լոլիկով բանջարեղենային սոուսների արտադրությանը։ Պահածոյացվում են նաև տանձը, հոնը և նուռը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular