ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարեկների կողմից փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր ծեծի գործով ծառայողական քննությունն է նշանակվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Պարեկների կողմից փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր ծեծի գործով ծառայողական քննությունն է նշանակվել: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Երեկ Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։

«Մոտեցել են, խոսակցության ընթացքում արցունքաբեր գազը փչել են երեսին, ահավոր ծեծի ենթարկել, ձեռնաշղթաները հագցրել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։ Հիմա իր ձեռքը կոտրված, մատները կոտրված և աչքերը չեն տեսնում, գլուխն ուռած վիճակում ինքը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Շտապօգնության մեքենան մոտեցել է, հիմա իրեն բուժզննության են ենթարկում», - ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր Երիցյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular