ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարեկները ծեծել են արցախցի փաստաբանի եղբորը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարեկները երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը։ Փաստաբանը, որ հայտնի է արցախցի տարբեր պաշտոնյաների իրավունքների պաշտպանությամբ և աչքի է ընկնում այդ ոլորտում, երեկ հայտարարել է, որ մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ 

Ըստ Երիցյանի, եղբոր դեմքին արցունքաբեր գազ են փչել, ծեծել, ձեռնաշղթաներ հագցրել։

Իրավապաշտպանները վստահ են, որ դեպքը կապված է ծեծվողի եղբոր գործունեության հետ, այդկերպ փորձում են ահաբեկել Արցախից Հայաստան տեղահանված և հանրային կամ քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող անձանց։ Հատկապես, առաջիկայում հնարավոր զարգացումներից առաջ։

«Հասկանալի է, որ թիրախը պատահական չի ընտրված, զգուշացնում են։ Միլիցիայի հինավուրց մեթոդներն են»,-հայտարարել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունն է նշանակել, սակայն մարդիկ վստահ են, որ այս դեպքում էլ մեղավորները չեն պատժվելու, եթե ծառայողական առաջխաղացում չունենան էլ։ Ոստիկանությունը, ի դեպ, որևէ կերպ չի մեկնաբանում կատարվածը։ Իսկ, որ փաշինյանական վարչախմբի օրոք բռնաճնշումները, ոստիկանական ծեծուջարդը, հետապնդումները մի քանի անգամ գերազանցում են նախկինների օրոք կատարված դեպքերին, որևէ մեկի համար վաղուց այլևս գաղտնիք չէ։ 

Նելլի Գալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular