ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Սուդանում 1 միլիոնից ավելի երեխա դարձել է փախստական

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Սուդանում զինված հակամարտության օրից մինչև հիմա ավելի քան 1 մլն երեխա է դարձել փախստական։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի ինստիտուտների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Զեկույցում նշվում է, որ Հարավային Սուդանի փախստականների 62 տոկոսը կազում են երեխաները։ Ավելի քան 75 հազար անչափահաս փախստական ժամանել է փախստականների ճամբարներ առանց մեծահասակների ուղեկցության։

Բացի այդ, երեխաների և դեռահասների ¾ մասը դպրոց ընդհանրապես չի հաճախում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավային Սուդանը ռազմական հակամարտության պատճառով մի քանի միլիոն մարդ է լքել։Վերջիններիս մեծ մասը տեղափոխվել է հիմնականում Եթովպիա, Ուգանդա և Քենիա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular