ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն անվտանգ է, Ադրբեջանը՝ վտանգավոր իսրայելցիների համար․ Իսրայելի ԱԽ-ն զգուշացնում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ևս մեկ անգամ հիշեցրել է իր քաղաքացիներին Իրանի, Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի սպառնալիքների հետ կապված արտերկիր ծրագրված ուղևորությունների հիմնավորման վերանայման անհրաժեշտության մասին, գրում է The Times of Israel-ը։

Անվտանգության խորհրդի տվյալներով՝ Իրանը և նրա վերահսկողության տակ գտնվող ուժերը կարող են հարձակվել իսրայելցիների, ինչպես նաև Իսրայելի դեսպանատների և սինագոգների վրա։ ԱԽ-ն խորհուրդ է տալիս, որ զբոսաշրջիկները հրապարակայնորեն չցուցադրեն իրենց պատկանելությունը Իսրայելին:

Նախազգուշացումը չի տարածվում թռիչքների վրա, եթե դրանք կապված չեն Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Իրանի և Եմենի հետ, ինչպես նաև վտանգի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներ, ինչպիսիք են Լիբիան, Ալժիրը, Աֆղանստանը, Պակիստանը և Սոմալին:

Նշվում է, որ ցանկում Հայաստանը 1-ին աստիճանի՝ առանց սպառնալիքի երկիր է, իսկ Ադրբեջանը՝ 2-րդ՝ պոտենցիալ վտանգավոր երկրների թվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular