ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում պոլսահայ գործիչը հարձակման է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներից Գարո Քափրիելյանը Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մարմարա ծովի վրա գտնվող Քընալըադա կղզում ենթարկվել է ռասիստական հարձակման: Դեպքը տեղի է ունեցել կղզու խանութներից մեկում: Այս մասին գրում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթը:

Հարձակման հետևանքով Քափրիելյանի կոտրվել է ստացել, իսկ դեմքի շրջանում բազմաթիվ կապտուկներ են առաջացել: Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունում գործ է հարուցվել, որը շուտով պետք է ուղարկվի դատախազություն:

Իրեն ծեծի ենթարկելու մասին խոսելով՝ Քափրիելյանը նկատել է՝ տարիներ առաջ այդպիսի խնդիր չեն ունեցել, սակայն վերջին 2 տարում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը արդեն շատ են անհանգստացնում:

«Խանութում ես ընդհատեցի առևտուրս: Նրանք փողոց դուրս եկան: Զավթեցին մայթերն ու բնակարանիս մուտքը: Ես խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել: Այդ պահին խանութի մի աշխատակից փորձեց հարձակվել, այլ աշխատակիցներ միջամտեցին: Դրանից հետո, երբ պիտի մտնեի տուն, դռան մոտ ենթարկվեցի հարձակման»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular