ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Բերքաբեր կգնա փող՝ հողի դիմաց առաջարկով․ «Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Հրապարակ»-ի տեղեկություններով` մարզային այցով Տավուշում գտնվող Նիկոլ Փաշինյանը վաղը այցելելու է Բերքաբեր։ Բերքաբերում Փաշինյանի այցին ընդառաջ ստորագրահավաք են կազմակերպել։ Պահանջում են Բերքաբերի՝ թշնամու տիրապետության տակ գտնվող շուրջ 900 հա հողերի վերադարձն ապահովել։ Ըստ տեղեկությունների` Փաշինյանը պատրաստվում է փոխհատուցման առաջարկ անել բերքաբերցիներին եւ գումարի դիմաց ստիպել  հրաժարվել հողային պահանջից։

«Ասում են, որ Փաշինյանի այցի նպատակն է գյուղացիներին համոզել հրաժարվել հողերից, որ այդ 900 հեկտարը մնա Ադրբեջանին։ 900 հեկտարը լճի այն կողմում է, մինչեւ այդ ասում էին, թե Կիրանցի հողերը  որ տանք, Բերքաբերինը հետ կստանանք։ Այդ տարածքում է գտնվում է գերիշխող դիրք ունեցող Փայտասարը՝ Օդնդաղը»,-պատմել է  «Հրապարակ»-ի աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular