ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնային խորհրդում պատասխանել են Հայաստանը Ռուսաստանից «գողանալու» Միացյալ Նահանգների ցանկությանը 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը չի ցանկանում Հայաստանը տեսնել որպես բարգավաճ երկիր, վստահ է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։ News.ru-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է այդ պետությունը կախման մեջ դնել Արևմուտքից, և դրա համար էլ ԱՄՆ-ը փորձում է փչացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

- Լավ է, որ առաջին ձեռքից են նման հայտարարություններ անում։ Մենք հասկանում ենք նրանց ծրագրերը։ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Հայաստանը լինի բարգավաճ երկիր, ապրի խաղաղ ու բարեկամական հարևան պետությունների հետ, հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ։ Փոխարենը նրանք ցանկանում են, որ Հայաստանը կախվածության մեջ լինի ԱՄՆ-ից և Եվրոպայից,- պարզաբանել է սենատորը։

Ցեկովի խոսքով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Հայաստանի մասին հայտարարություններ է անում, որոնք իրականում պետությունն ավելի վատ վիճակի կհասցնեն։ Սենատորը նաև հիշեցրել է ռուսական ասացվածքը. «հին ընկերն ավելի լավ է, քան երկու նորը»։

- Մենք երկար դարեր օգնել ենք Հայաստանին։ Հայաստանը մեր շնորհիվ դարձել է պետություն: Բայց նրանք որոշել են մոռանալ դա։ Փաշինյանը (Հայաստանի վարչապետ) մարդ է, ով մեծ դժբախտություն է բերում Հայաստանին և ավելին կբերի, եթե շարունակի մնալ այդ պաշտոնում։ Հայ ժողովուրդը դա կգնահատի առաջիկա 10-15-20 տարում։ Չեմ կարծում, որ նրա գնահատականը դրական կլինի,- եզրափակել է Ցեկովը։

Օ’Բրայենն ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը կօգնի Երևանին նվազեցնել իր տնտեսական կախվածությունը Մոսկվայից։ Ըստ նրա՝ դա Փաշինյանին կդրդի Ռուսաստանի հետ խզման: Բացի այդ, ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular