ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանացի պատգամավորը Երևանին 10 մլն եվրո հատկացնելն անվանել է տարածաշրջանում Հայաստանի կարևորության ճանաչում  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին հատկացվող 10 մլն եվրոյի աջակցությունը ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլ նաև համերաշխության և տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական նշանակության ճանաչման հռչակում, հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի անդամ Ջոն Ինյարիտուն, գրում է topwar.ru-ն։

Նրա խոսքով այդ ֆինանսական տրանշը նաև կայուն աջակցության ցուցադրություն է ժողովրդավարական երկրների ջանքերին, որպեսզի կանխվի Ադրբեջանի հետագա ագրեսիան։

«Սա ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլ նաև համերաշխության և տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական նշանակության ճանաչման հռչակագիր։ ԵՄ որոշումը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու հստակ ազդանշան է։ Հուսանք, որ դա կլինի ոչ թե միանվագ վճար, այլ Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան կանխելու ժողովրդավարական երկրների ջանքերին կայուն աջակցության մաս»,- ասել է Ինյարիտուն։ 

Նա նաև հավելել է, որ այդ միջոցները կուղղվեն ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում կրած պարտությունից հետո, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղն անցավ Բաքվի վերահսկողության տակ, Հայաստանը հայտարարեց Արևմուտքի հետ մերձեցման կուրս։ Երևանն արդեն ռազմական համագործակցության պայմանագիր է կնքել Փարիզի հետ։

Բացի այդ, հայ զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել ամերիկյան բանակի զինծառայողների հետ։
Բաքվում այդ գործողություններն անվանել են նոր ռազմական առճակատման Երևանի պատրաստության հստակ նշան։ Սակայն Հայաստանը պնդում է, որ Արևմուտքի հետ համագործակցությունը բացառապես խաղաղ է և ուղղված է միայն երկրի անվտանգության ապահովմանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular