ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թերմոս

ՖՈՏՈ

 Թերմոսը  մթերքի ջերմաստիճանը մինչև 24 ժամ հաստատուն պահող անոթ է։ Իսկ որտեղի՞ց է մեր կյանք մտել «թերմոս» բառը և ամուր նստել մեր կենցաղում: Այն թե ով է այն մարդը, որն  առաջինն է այդ անոթին տվել թերմոս անունը՝ հայտնի չէ: Այնուամենայնիվ, եթե  մտածենք այն մասին, որ այդ ջերմաստիճանը պահպանող անոթի  անունը համընկնում է անգլիական «THERMOS» ընկերության անվան հետ՝ որոշ բաներ պարզ են դառնում:

Պարզվում է ամենակարևորը` «թերմոս»  սովորական բառն առաջացել է «Թերմոս» հատուկ  անունից:  Իսկ ինչպես է եղել դա: Թերմոսների պատմությունը սկսել է շոթլանդացի ֆիզիկոս և քիմիկոս սեր Ջեյմս Դևվարը  1892 թվականին, երբ գիտական հասարակության դատին է ներկայացրել կրկնակի պատերով հետաքրքիր մի անոթ, որի պատերի միջև գտնվող  ծավալից  օդը դուրս էր մղված: Ինչի՞  համար էր ստեղծված արհեստականորեն վակուում: Պարզվում է, որ ստեղծված վակուումի պատճառով արտաքին պատերի ջերմաստիճանը դադաղ է ազդում անոթի ներքին ծավալի ջերմաստիճանի վրա, քանի որ նրանց միջև չկա ջերմությունը փոխանցող մատերիա: Հետևաբար վստահորեն կարելի է փաստել, որ  անոթի մեջ լցվող հեղուկն անկախ արտաքին ջերմաստիճանից երկար ժամանակ կպահպանի իր նախկին   ջերմաստիճանը:

Այնուամենայնիվ, գործնականում «Դևարի անոթ»-ի սկզբունքով պատրաստված ջերմամեկուսիչ անոթները ամբողջականորեն չեն պահպանում ներքին անոթի ջերմաստիճանը, քանի որ  երկու անոթները գործնականում ի վերջո միաձուլվում են միմյանց  հետ, որն էլ հենց հնարավոր է դարձնում ջերմափոխանցումը:

Բայց THERMOS-ի ինժեներների համար սա անլուծելի խնդիր չէր և նրանք հաղթահարել են դա: Ընկերությունը մշակել է բազմաթիվ եզակի տեխնոլոգիաներ: Իր կառուցողական գտածոների և տարբեր հատուկ նյութերի օգտագործման շնորհիվ THERMOS-ի արտադրանքը գրեթե մրցակիցներ չունի: Այն ժամանակ ոչ Դևարը, և ոչ էլ գիտական համայնքը չէին կարծում, որ նոր գյուտը լայնորեն կօգտագործվի առօրյա կյանքում: Ապրանքների արդյունաբերական արտադրության մեջ «Դևարի անոթի»  սկզբունքի օգտագործման արտոնագրային իրավունքը կարողացել է գրանցել Ռեյնոլդ Բերգերը 1904 թվականին: Նա հարմարավետության համար կատարելագործել է «Դևարի անոթը»՝ այն ծածկել մետաղական պատյանով, ստեղծել հերմետիկ կափարիչ և անգամ արտաքին կափարիչ-բաժակ:

Ապա Բերգերը մրցույթ  է հայտարարել նոր հայտնագործության արտադրության ապրանքային նշանը որոշելու համար: Հաղթել է Մյունխենի մի բնակիչ, որն առաջարկել է  Тhermos անվանումը (հուներեն  therme — տաք): Բերգերը հիմնել Тhermos-Gesellschaft m.b.H. (Тhermos GmbH) ընկերությունը, որը 1904 թվականի մարտից սկսել է գործել և արտադրել ներկայումս մեզ շատ ծանոթ  թերմոսները:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular