ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նոր սադրանքի է պատրաստվո՞ւմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի ԱԳՆ երեկ տարածած հայտարարությունն ավելի շուտ սադրանքի, քան իրականության տպավորություն է թողնում։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Ղազախի շրջանում չորս մարդ է վնասվածքներ ստացել ականի պայթյունի հետևանքով։

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ապրիլին Հայաստանի կողմից Բաքվի վերահսկողությանը հանձնված գյուղերից մեկում՝ Կըզըլ Հաջիլիում։ Ադրբեջանի գլխավոր դատախազության, Պետական սահմանապահ ծառայության և ԱՆԱՄԱ ականազերծման գործակալության համատեղ հայտարարությունում ասվում է, որ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքերի շրջանում վիրավորվել են մեկ սահմանապահ և գործակալության մեկ աշխատակից։ Գործակալության ևս երկու ներկայացուցիչ ստացել են բեկորային վնասվածքներ։ Տարօրինակ է, բայց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչը ևս վկայում է, որ տեղեկությունը, ըստ ամենայնի կեղծ է, բեմադրվել է Հայաստանին մեղադրանքների հերթական չափաբաժինը հասցեագրելու համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին դիմել է միջազգային հանրությանը։ Նման հայտարարություններով Բաքուն նախ փորձում է միջազգային հանրության մոտ տուժածի, Հայաստանի գործողություններից տառապածի տպավորություն ստեղծել, ապա և ռազմական նոր էսկալացիա սկսելու հիմքեր ձևավորել։

Ամսիներ շարունակ Ադրբեջանը հաղորդում էր հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Բայց թե հայկական կողմն էր հերքում, թե՛ ԵՄ դիտորդներն էին արձանագրում, որ հայկական կողմից հրադադարի խախտումներ չեն եղել։ Այժմ էլ Բաքուն նոր մարտավարություն է ընտրել, առավել ևս, որ նման «դեպքերի» քննությունը շատ ավելի բարդ է լինում։ Տարօրինակն իհարկե, հայկական կողմի քար լռությունն է, արձագանքի բացակայությունը։

Սոֆա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular