ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկել «Արարատ» հյուրանոցի տնօրենին. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 73-ամյա Վաչիկ Ի․-ն և հայտնել, որ ժամը 04։00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող «Արարատ» հյուրանոցում 2 կամ 3 տղամարդ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծի են ենթարկել հյուրանոցի աշխատակից, Երևանի բնակիչ 41-ամյա Լևոն Չ․-ին և վնասել հյուրանոցի գույքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել և հայտնել, որ «դեմքի փափուկ հյուսվածքային քերծվածքներ, ճակատային հատվածի հեմատոմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լևոն Չ․-ն:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 42-ամյա Առնակ Ն․-ն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վաչիկ Ի․-ն «Արարատ» հյուրանոցի տնօրենն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular