ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխչյան գյուղում բախվել են «Toyota»-ն ու «07»-ը. վարորդներից մեկը ոստիկանության Արարատի մարզային վարչության նախկին պետի տղան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 29-ին ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Մխչյան գյուղի Մաշտոցի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 29-ամյա Ռաֆայել Աբրահամյանի վարած «Toyota» մակնիշի և 55-ամյա Գևորգ Հակոբյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ռ. Աբրահամյանը ոստիկանության Արարատի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանի որդին է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular