ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հետևողականորեն շարունակում է անել իր սև գործը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանազատված Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է: Ճանապարհի նոր հատվածի՝ հենց հայ-ադրբեջանական սահմանի պատի տարածքում շինարարությունն ավարտին է մոտենում: Նոր ճանապարհը կառուցվել է, քանի որ հարևան Խեյրիմլիի հետ սահմանազատման հետևանքով Կիրանցը կորցրեց գյուղի կամուրջը, որը միջպետական ճանապարհի մաս էր կազմում։ Գյուղերի բնակիչները, սակայն, դեռ մտահոգություններ ունեն, ուստի երթևեկում են Աճարկուտի ճանապարհով։

Ամիսներ շարունակ գործող վարչախումբը տեղի բնակիչներին, նաև ՀՀ քաղաքացիներին պատրաստում էր այս զարգացումներին, անթաքույց ներկայացնում իր, ավելի շուտ, դրսի պարտադրած քայլերը։ Սահմանազատման դեմ բողոքներն էլ, որոնք վերաճեցին «Սրբազան պայքարի», հաջողության չեն հասել։

Ընդդիմությունը, իհարկե, խոստանում է աշնանը վերսկսել բողոքի գործողությունները, բայց ակնհայտ է, որ այս շարժումն էլ կորցրել է հանրության վստահությունը։ Ուստի աշնանը լավագույն դեպքում փոքր բողոքի գործողություններ անեն, իսկ դրա արդյունքում ավելի կամրապնդվի իշխանությունը։ Արտաքին լուրջ աջակցության բացակայության պայմաններում ընդդիմադիր ուժերին չի հաջողվում թե՛ համախմբվել, թե՛ կազմակերպված պայքար մղել վարչախմբի դեմ։

Նման պայմաններում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ավելի սանձարձակ են դառնալու։ Փաշինյանն այս օրերին Տավուշում է, անարգել շրջում, հանդիպում է բնակիչներին, ցինիկաբար ժպտում տնավեր դարձած կամ նոր վտանգների առջև հայտնված մարդկանց դեմքին։ Մինչդեռ, հարկ է, որ ընդհանրապես չմտածեր Տավուշի կողմերում հայտնվելու մասին։ Իսկ Կիրանցից ու Ադրբեջանի նշանառության տակ հայտնված մյուս գյուղերից առաջիկայում արտագաղթի նոր ալիք է սկսվելու։ 

Lիլիա Էյլազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular