ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում կալանավորվել է ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Ֆրանսիայում  կալանավորվել է ֆրանսիահայ լրագրող-վավերագիր Լեո Նիկոլյանըորի մուտքը Հայաստան արգելեց Փաշինյանի իշխանությունը, և երկարատև հացադուլից հետո նրան հենց «Զվարթնոց» օդանավակայանից հարկադրանքով կրկին վերադարձրեցին Ֆրանսիաառողջությունը կորցրած։

Ֆրանսիական պարբերականները գրում ենոր նա ձերբակալվել է Փարիզում՝ հասարակական ավտnբուսի մեջ տեղի ունեցած «ինչ-որ անհանգստացնող» միջադեպից հետո՝ շինծու անտիսեմիտիզմի մեղադրանքով։ Ըստ պարբերականիՆիկոլյանն իբրև թե ծաղրել է  հրեա ուղևորին։

ԸնդգծենքՆիկոլյանը Արցախյան շարժման օրերից իր գործունեությամբ ակտիվորեն հետապնդել է  Արցախն հայկական պահելու թեզին, և նրա արխիվային նյութերում այս պրոպագանդան պարունակող հարցազրույցներն ու փաստագրական նյութեր են։ Եվ ահա Նիկոլյանըով Ֆրանսիայում ակնհայտորեն նաև դեմ էր նախագահ Մակրոնի վարած քաղաքականությանը, ձերբակալվում է նրա՝ Հայաստան սպասվող այցից առաջ ու նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իր  աղմկահարույց հացադուլից ընդամենը շաբաթներ անց։

Հիշեցնենք՝ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելափակվեց մինչ այդ Ոսկեպար կատարած այցից ու ռեպորտաժներից հետո։

«Զվարթնոց» օդակայանում Նիկոլյանի հացադուլը տևեց 41 օր՝ մինչև հունիսի սկզբին նրա՝ Ֆրանսիա վերադառնալը։

Ֆրանսիայում, ըստ պարբերականի, հայազգի լրագրողը  կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 22-ին նշանակված իր դատական ​​նիստը։

Նիկոլյանը ծնունդով Լիբանանից է։ Նա լուսաբանել է Արցախյան առաջին պատերազմը ֆրանսիական լրատվամիջոցների համար. France Télévisions-ի թղթակիցն էր։

Հայաստանից երկար բացակայելուց հետո Նիկոլյանը հայրենիք է վերադարձել 2023 թվականին։

2024 թվականի մարտին նա այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքհարցազրույցներ է արել տեղացիների և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ։

Ֆրանսիա վերադառնալուց հետո Փարիզից հղված ուղերձում Նիկոլյանը նշել էթե Ֆրանսիայի իշխանությունները, «որոշ հայերի աջակցությամբ», փորձում են իր «ճշմարտության համար» իրեն ոչնչացնել՝ նշելով վարչապետ Նիկոլ ՓաշինյանինՖրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանինդեսպաններ ԴըկոտինյիինԼույոյին ու այլոց։

Լեո Նիկոլյանը Մոնթեի զինակիցն էր ու մտերիմ ընկերը։ Նա նաև աչքի է ընկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոշտ քննադատությամբ։

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular