ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում տեղի ունեցած սողանքների հետևանքով 358 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի հարավում՝ Կերալա նահանգում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 358-ի, հաղորդում է India Today-ը՝ ներկայացնելով նահանգի իշխանությունների տրամադրած տվյալները։

Ավելի վաղ նշվում էր 308 զոհի մասին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, 5-րդ օրվա դրուոթյամբ անհետ կորած է համարվում 200-ից ավելի մարդ։ Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 10 000 մարդ, ում կեցությունն ապահովում են 93 ժամանակավոր ճամբարներում։

Հուլիսի 30-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է տեղի ունեցել Կերալայի Վայանադ կորվող լեռնային  հատվածում, սողանքների ու քարափաթումների հետևանքով  հարյուրավոր տներ են ավիրվել, ինչպես նաև ճանապարհներ ու կամուրջներ։ Փրկարարական գործողությանը մասնակցում են զինվորականները։ Նրանց աշխատանքը բարդանում է չդադարող անձրևների պատճառով, որոնք, ըստ կանխատեսումների, կշարունակվեն մինչև օգոստոսի 6-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular