ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձեր բարեփոխումները պետք չեն». Չարենցավանցիները պահանջում են վերաբացել անձնագրային բաժինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չարենցավանի անձնագրայինը Հրազդան տեղափոխելը մեծ աժիոտաժ է առաջացրել  մարդկանց մեջ, քաղաքացիները դեմ են նմանատիպ բարեփոխումներին, գրում է «Առավոտ»-ը։

Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, օգոստոսի 5-ին ժամը 15։00-ին սկսելու են նստացույցը․ «Ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանն են գալու Չարենցավան։ Եթե անգամ սադրեն, թույլ չտան ցույց անել, ուրիշ տարբերակ ունենք ավելի հետաքրքիր»,- ասել է նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Հակոբյանը։

«Հետ ենք բերելու  անձնագրային բաժինը»․ նախաձեռնող խմբի անդամները շարունակում են պահանջել հետ բերել անձնագրային բաժնում աշխատող Չարենցավանի երկու աշխատակիցներին. «Մարդիկ չեն ուզում, չեն հարմարվում, ձեր բարեփոխումները պետք չեն, մեր անձնագրային բաժինը ոնց տարել եք, հետ բերեք, ինչ ձեւակերպում ուզում եք՝ տվեք, միայն թե՝ հետ  բերեք Չարենցավան»,- դժգոհում են քաղաքացիները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular