ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի մանկական ճամբարներից մեկում 32 հոգի թունավորվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկի «Օգոնյոկ» մանկական ճամբարում արձանագրվել է զանգվածային թունավորում:

Ըստ Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային կառավարման տվյալների, տուժել է 32 մարդ: Վարչության սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների համաձայն, ճամբարում գրանցվել է սուր աղիքային վարակի բռնկում: Հինգ հոգի հոսպիտալացվել են:

«Հիվանդությունն ընթանում է հիմնականում թեթև ձևով: Երեխաների վիճակին ոչինչ չի սպառնում», - հայտնել է մամուլի ծառայությունը:

Մասնագետները իրականացնում են համաճարակաբանական հետաքննություն և հակահամաճարակային միջոցառումներ: Վերցվել են ջրի, սննդամթերքի, պատրաստի սննդի նմուշներ, իսկ աշխատակիցներն ու հիվանդ երեխաները հետազոտվել են:

Նշվում է, որ հայտնաբերվել են հակահամաճարակային ռեժիմի խախտումներ: Օրինակ, առաջին հիվանդների մեկուսացման համար անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչը կարող էր նպաստել վարակի տարածմանը: Դեպքի հետ կապված՝ ճամբարի հերթափոխը դադարեցվել է վաղաժամ՝ օգոստոսի 3-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular