ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի Հոլոն քաղաքում օգոստոսի 4-ին դանակով տղամարդը հարձակվել է մարդկանց վրա, արդյունքում կա երկու զոհ, երկու վիրավոր։ 

Միջադեպերը տեղի են ունեցել քաղաքի երեք տարբեր վայրերում, որոնք գտնվում են միմյանցից մոտավորապես 400 մետր հեռավորության վրա: Իրավապահները վնասազերծել են ահաբեկչին՝ նրան ճանաչելով որպես անօրինական պաղեստինցի։ Ձերբակալվել է նաև նրա հանցակիցը, հայտնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ տղամարդը հարձակվել է մարդկանց վրա այգու և խաղահրապարակի տարածքում։ 70-ն անց մի կին դանակի հարվածներից տեղում մահացել է. Երեք տուժածներ տեղափոխվել են մոտակայքում գտնվող Վոլֆսոն բժշկական կենտրոն՝ 70-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում, 68-ամյա տղամարդը՝ ծանր և 26-ամյա տղամարդը՝ միջին ծանրության։ Ավելի ուշ հիվանդանոցում հաստատվել է առաջինի՝ սպանված տարեց կնոջ ամուսնու մահը։

Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչի վրա կրակել է դեպքի վայր ժամանած սպան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular