ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն Իրանում է՝ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր քննարկելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով գտնվում է Իրանում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թեհրանում նա բանակցություններ կվարի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի  հետ։ Շոյգուին կընդունի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Բանակցությունների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցությունն  ինչպես անվտանգության, այնպես էլ այլ ոլորտներում, կքննարկվեն նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular