ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Աղստևում ջրահեղձ եղած երիտասարդների ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատամուտ բնակավայրին հարակից Պլատինի մոտ գտնվող ջրանցքում քաղաքացիներ են ջրահեղձ եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատրյանը:Ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Սարգսյանը:Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ վարչության պետ Փիրումյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Է.-ն և 34-ամյա Աբգար Բ.-ն Կրիվոյ կոչվող տարածքում՝ Աղստև գետի վրա կառուցված «Պլատինում»-ում ձուկ բռնելու և լողալու ժամանակ ջրահեղձ են եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած Սևանի ջրասուզակները ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկին հայտնաբերել են, մյուսին՝ որոնում են: Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «դժբախտ պատահար» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular