ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղն էլ սպասեք, որ օրվա իշխանությունները Թուրքիայի հետ են զորավարժություններ անցկացնելու. Հայկ Նահապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի օրվա իշխանությունները անվտանգային ճարտարապետություն են փոխում։ Այսինքն, առանց բարձրաձայնելու այդ մասին մենք հրաժարվում ենք այն փոխադարձ անվտանգային միջպետական պարտավորություններից, որոնք ունենք մեր ռազմավարական դաշնակիցների նկատմամբ։ Փոխարենը, կրկին առանց հրապարակային հայտարարելու, որ ուզում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկիր դառնալ՝ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Վաղն էլ սպասեք, որ Թուրքիայի հետ ենք զորավարժություններ անցկացնելու, օրինակ Վրաստանում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով օգոստոսին ՀԱՊԿ-ի «Կոբալտ - 2024» զորավարժություններին Հայաստանը չմասնակցելուն։

«Այսինքն, Հայաստանի օրվա իշխանություններին իրենց վերադասները՝ ի դեմս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրում են, ստիպում են հորդորում ու բացատրում են, որ Հայաստանի տեսլականը ապագայում հավաքական արևմուտքի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնելն է, լինի դա պայմանագրային պարտավորություններ, թե գետնի վրա կիրառական պարտավորություններ։ Դա արվում է մեկ բանի համար. ճակատ բացել Ռուսաստանի հարավում՝ ՌԴ-ի ու Իրանի դեմ։

Այսինքն, Հայաստանը լծվել է դառնալու զոհասեղանի հերթական մատաղացու գառը, ինչպես 2008 թ-ի օգոստոսին դարձավ Վրաստանը, ինչպես 2014թ-ին դարձավ Ուկրաինան։ Թե ինչ կորուստներ ունեցավ Վրաստանը՝ մենք գիտենք, թե ինչ է կատարվում այսօր Ուկրաինայի հետ՝ մենք տեսնում ենք։ Շուտով Հայաստանում էլ դա կլինի։ Իհարկե Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի ու մի քանի համախոհների հետ, որոնք շատ բան գիտեն, ճողոպրելու է Հայաստանից, բայց վաղը հայ ժողովուրդը չպետք է մեղավորներ փնտրի»։

Նա ընդգծեց, որ հետխորհրդային բոլոր 14 հանրապետությունները արևմուտքին պետք են մի բանի համար, այն է՝ որքան հնարավոր է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի համար, իսկ այս պահին այդ խնդիրները նաև ռազմական բաղադրիչ է իր մեջ պարունակում։ «Շուտով հակառուսական արշավին միանալու են Մոլդովան, Ռումինիայում տեղակայվելու են կարճ և միջին հեռահարության հրթիռներ, միանալու են Մերձբալթյան հանրապետությունները, փորձելու են միանալ նաև Միջին Ասիական մի քանի հանրապետություններ՝ թուրքական դրոշի ներքո»։

Անդրադառնալով «Կոբալտ - 2024» զորավարժությունների կարևորությանը՝ նա ընդգծեց, որ դրանք հատուիկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ են, բայց խնդիրն այն է, որ ՀԱՊԿ անդամ պետութունների հետ մենք ունենք պայմանագրային հարաբերություններ ու Հայաստանի իշխանությունները՝ չմասնակցելով համատեղ գործողություններին, այդ պետություններին հնարավորություն է տալիս ապագայում խուսափել նաև Հայաստանի նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարումից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular