ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փեզեշքիանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը առաջնահերթություն է Իրանի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռազմավարական գործընկեր Ռուսաստանի  հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այդ մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ Շոյգուն աշխատանքային այցով գտնվում է Իրանում։

«Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժվար պահերին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular