Բանակցությունների միջոցով դեռ չի հաջողվել պայմանավորվել գերիների վերադարձման ժամկետների հարցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկայի ձայն»․ Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում կալանավորված հայերի հարցում՝ օրերս կայացած ճեպազրույցի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ընդգծելով, սակայն, որ գործընթացի վերաբերյալ նորություն չունի։
«Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։
Կարևոր է, որ Միացյալ Նահանգներն իր ներգրավվածությունը պահպանում է այս հարցում, և խնդիրը գտնվում է նրանց ուշադրության ներքո, բայց, միևնույն ժամանակ, այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ բանակցությունների միջոցով դեռ չի հաջողվել ձեռք բերել որևէ պայմանավորվածություն գերիների վերադարձման ժամկետների կամ հնարավորություններ վերաբերյալ՝ արձագանքում է իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ միջազգային ճնշումը և ազդեցիկ կառույցների միջնորդական դերը շատ կարևոր է այս հարցում, և Հայաստանի կառավարությունն ու հասարակական կազմակերպությունները պետք է հետևողական աշխատանք տանեն դրական լուծման հասնելու համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։