ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում տղաները խեղդվել են երրորդ ընկերոջ աչքի առաջ․ բացառիկ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 5-ին, Աղտսեւ գետում խեղդված երիտասարդ տղամարդու ընկերներից մեկը, որը նույնպես եղել է դեպքի վայրում, վատ ինքնազգացողությամբ տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ ականատես է եղել, թե ինչպես են խեղդվում երկու ընկերները։

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը դեպքից մանրամասներ է հայտնել ֆեյսբուքյան գրառմամբ։ Նա գրել է, որ Իջևան քաղաքից 3 երիտասարդ ընկերներ լողացել են Ազատամուտ գյուղի մոտ գտնվող ջրամբարում։

«Այդ ջրամբարն առկա է ոռոգման նպատակներով վաղուց կառուցված պատվարի մոտ։ Պատվարի մոտ լողանալը վտանգավոր է, քանզի ջրամբարում առկա են մեծ հենասալեր, մեծ քարեր, ջրապտույտ է։ Երիտասարդներից մեկը, տեսնելով, որ ընկերը խեղդվում է, օգնության է նետվել, ինքն էլ է խեղդվել; Խեղդված երիտասարդներից մեկի՝ մոտ 35 տարեկան տղամարդու մարմինը գետից դուրս է բերվել, մյուսին որոնում են Սևանից եկած ջրասուզակները»,– գրել է Ոսկան Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 15։15-ի շրջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular