ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 մեքենաների բախումից 5 հոգի մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հինգ մարդ զոհվել է Չելյաբինսկի մոտ երկու թեթև մարդատար ավտոմեքենաների բախման արդյունքում, տեղեկացնում է «Դոստուպ» լրատվական գործակալության թղթակիցը։

Տրանսպորտի պետական տեսչության աշխատակիցները պարզում են Սոսնովսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները։ Բախումը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Դոլգոդերևենսկոյե – Արգայաշ – Կուզնեցկոյե – Կըշթիմ ճանապարհի 16-րդ կիլոմետրին։ Նախնական տվյալներով, ВАЗ-2115 մեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia Cerato-ին։

Տեղում զոհվել է հինգ մարդ, մեկին հոսպիտալացրել են։ Մեքենաներում գտնված ոչ մի անձ գոտիով ամրացված չի եղել։ Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Տեսանյութային մեկնաբանությամբ հանդես է եկել Չելյաբինսկի մարզի ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության պետական ավտոտեսչության վարչության պետ Իվան Պուտկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular