Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ զոհ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 6-ին, մահվան ելքով ատովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Chevrolet Malibu», «ԳԱԶ 3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Ղազարյանն ու Վոլոդյա Հովհաննիսյանը: Պարեկների այսքան շատ ժամանաման պատճառը նրանում է, որ մինչ նրանց գալը դեպքի վայրում հետաքրքրասեր վարորդները մեքենաները կայանել էին ու ստեղծել էին խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևկությունը կարգավորվեց:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժանանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: