ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի շրջադարձը դեպի Մոսկվա տեղի չի ունեցել, այդպես մտածելը վտանգավոր է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն օրեցօր ավելի ու ավելի հստակ ցույց են տալիս դիալեկտիկայի երկրորդ օրենքի արդիականությունը միջազգային գործընթացների վերլուծության համար, կարծում է կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նրա կարծիքով, խնդիրների քանակն աստիճանաբար վերածվում է որակի, գրում է eadaily.com-ը։

Պաշտոնական Վաշինգտոնը էնտոնի Բլինկենի բերանով հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Վրաստանի կառավարությանը 95 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնությունը։ Հետո պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը մի փոքրիկ, բայց կարևոր պարզաբանում է արել. Վաշինգտոնը պատրաստ է  ՀԿ-ներին և «քաղաքացիական ակտիվիստներին» աջակցելու համար ֆինանսական հոսքերը վերաուղղել։

Սենատորներ Ժաննա Շահենը և Ջիմ Ռիշն առաջարկել են «Վրաստանի ժողովրդի ակտը», որը Թբիլիսիին առաջարկում է և՛ «բլիթ», և՛ «մտրակ»: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը խստորեն խորհուրդ է տվել վրացական իշխանություններին կրկին մտածել չինացիների հետ Անակլիայում խորը ծովային նավահանգիստ կառուցելու համատեղ նախագծի իրականացման մասին։ «Պատժամիջոցներ» բառն է արդեն շրջանառության մեջ դրվել, և կազմվել են համապատասխան ցուցակներ։ Ընդհանուր առմամբ, նպատակները հստակ են, իսկ խնդիրները սահմանված, հայտարարել է Մարկեդոնովը։

«Ինչու՞ է Վաշինգտոնն այդքան դժգոհ Թբիլիսիի պահվածքից: Այդ հարցին պատասխանելու համար չափազանց կարևոր է դեն նետել հռետորական խառնաշփոթը, որը դժվարացնում է ռազմավարական դաշնակիցների միջև տարաձայնությունների իրական պատճառները տեսնելը: Երկար տարիներ վրացական արտաքին քաղաքականության շրջադարձը Արևմուտք ներկայացվում էր որպես յուրատեսակ «արժեքային ընտրություն»։ Այդ գաղափարի արմատավորմանը նպաստել են և՛ ամերիկացիները, և՛ ԵՄ ներկայացուցիչները (հիշեք «ժողովրդավարության միջնաբերդ» ոչ պաշտոնական անվանումը և հռետորական հարցերն այն մասին, թե ինչո՞ւ Վրաստանում «հաջողվեց»): Այս բացատրական մոդելի կայացման գործում իրենց ներդրումն են ունեցել նաև վրացի մտավորականները», - նշել է Մարկեդոնովը։

Մինչդեռ, ըստ նրա, Թբիլիսիի «եվրաատլանտյան ընտրությունը» չի եղել մեկ անգամ և մեկընդմիշտ։ Վրաստանը 1993-1994 թվականներին միացավ ԱՊՀ-ին, ստորագրեց Հավաքական անվտանգության պայմանագիրը և համաձայնեց իր տարածքում ռուսական զորքերի և սահմանապահների ներկայությանը։ Հույսեր կային, որ Մոսկվան «կվերադարձնի» Աբխազիան և Հարավային Օսիան։ Եվ երբ տարբեր պատճառներով այդ ծրագրերը չիրականացան, վրացական իսթեբլիշմենթի հայացքը ուղղվեց ոչ թե «հյուսիսից, այլ արևմուտքից ծագող արևին»։

Կովկասի նվազ դոգմատիզացված բրիտանացի փորձագետներից մեկը՝ Թոմաս դե Վաալը, ևս նայում է սոցհարցման տվյալներին: «ՆԱՏՕ/ԵՄ մտնել» և «տարածքային ամբողջականության վերականգնում» տարբերակների միջև ընտրություն կատարելիս վրացի հարցվածները հիմնականում ընտրում են երկրորդը, ընդգծել է Մարկեդոնովը։

«Գաղափարախոսական արևմտականությունը բավականին մակերեսային երևույթ է։ Դուք կարող եք այն սահմանել օգտագործելով Առնոլդ Թոյնբիի բանաձևը որպես «կրիտիկական փոքրամասնություն», կամ կարող եք այն անվանել «աղմկոտ փոքրամասնություն»: Բայց այն, որ դա «ամբողջ ժողովրդի ձայնը» չէ, ցույց են տվել «օտարերկրյա գործակալության» օրինագծի շուրջ կրքերը։ Հակառակ արտաքին բազմաթիվ դիտորդների կանխատեսումների «ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես» դեմ չկանգնեց դրան։ Բնակչության մեծամասնության համար (եթե կուզեք «խորքային վրացիների») այդ խնդիրը կողմնակի բնույթ է կրում», - նշել է փորձագետը։

Ըստ Մարկեդոնովի, Վրաստանի ներկայիս քաղաքական դասը մեկ գիշերվա ընթացքում չի «հասունացել»: Նրա հիասթափությունը «քաղաքակիրթ արևմուտքից» երկար ու բազմաչափ գործընթաց է եղել։

«Այստեղ և՛ 2008 թվականի հիշողություններն են և՛ ՆԱՏՕ/ԵՄ-ի հետ ամուսնանալ-անդամակցելու խոստումները իրենց մշուշոտ հեռանկարներով և քաղաքական նպատակահարմարության սկզբունքի վրա հիմնված հարաբերություններով (հայտնվեց Ուկրաինան, ակտուալացավ Մոլդովան, և նրանք սկսեցին մոռանալ Վրաստանի մասին որպես «միջնաբերդ»): Հաշվի առնելով ազգային շահերի բախումը և «ժողովրդավարական համերաշխության» աբստրակցիաները Բիձինա Իվանիշվիլին և ընկերները ընտրեցին առաջինը:

Ժամանակին ներկայիս վրացի քաղաքական գործիչների նախնիներն էին ընտրել «արևը հյուսիսից» համեմատելով այն թուրք և պարսիկ լուսավորիչների հեռանկարների հետ։ Հետո նոր սերունդները դիմեցին դեպի Արևմուտք, երբ «հյուսիսային արևի» ջերմությունը, նրանց կարծիքով, դադարեց տաքացնել։ Պետք լինի վաղը չինական հոգով «արևելքը» կընտրեն, եթե օգուտ լինի։ Միմինոյի անունով շրջադարձ դեպի Մոսկվա չի եղել, իսկ «Գրուզիա-Ֆիլմ»-ից ուռճացված սպասումները ոչ միայն ավելորդ են, այլ նաև վտանգավոր: Բայց այն գիտակցումը, որ արտաքին քաղաքականությունը հիմնված չէ միատեսակ արժեքների վրա, օգտակար է», – եզրափակել է Մարկեդոնովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular