ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան 2 երկու ամսում կորցրել է ավելի քան 115,000 զինվորական. Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան վերջին երկու ամսում կորցրել է ավելի քան 115,000 զինվորական: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ սրանից կարելի էր խուսափել, եթե Կիևն ընդուներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հունիսին հնչեցրած առաջարկությունները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այս երկու ամսվա ընթացքում մեր զորքերի ազատագրած տարածքն ավելացել է 420 քառակուսի կիլոմետրով, իսկ ուկրաինական զորքերը, ըստ ՊՆ-ի, ունեն ավելի քան 115,000 հոգանոց կորուստ: Դա մեծ թիվ է. ամսական գրեթե 60,000, թեև դա կարող էր դադարեցվել, եթե մեր նախագահի կողմից առաջադրված պահանջները կատարվեին, ուստի մեր դիրքորոշումը պարզ է, զորքերը առաջ են գնում», - ասել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ Պուտինը հունիսին առաջարկել էր Կիևի հետ բանակցությունների մի քանի պայման՝ ուկրաինական զորքերի դուրս բերում Դոնբասից և Մոսկվայի վերահսկողության տակ անցած մյուս տարածքներից: Նրա խոսքով՝ Մոսկվան կերաշխավորի, որ նրանք անվտանգ դուրս բերվեն:  Կիևը պետք է նաև հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանից, Ռուսաստանը գտնում է, որ Ուկրաինան պետք է ունենա չեզոք, ոչ-բլոկային, ոչ-միջուկային երկրի կարգավիճակ, ինչպես նաև արևմտյան բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular