ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կուրսկի մարզում գնդակոծությունների հետևանքով 2 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ օգոստոսի 6-ին Ուկրաինայի կողմից իրականացված գրոհների ընթացքում 2 մարդ է զոհվել, 13 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:Ըստ նահանգապետի պաշտոնակատարի՝ Սուջա քաղաքում զանգվածային գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ կին, այնուհետև օրվա ընթացքում ևս մեկ մարդ է զոհվել՝ Ռիլսկի շրջանում։ Գրոհների ընթացքում նաև վնասվել են բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։Ավելի վաղ ՌԴ-ում հայտնել էին, որ ուկրաինական դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Կուրսկի մարզի տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular