ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Honda CR-V»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշներին և հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում․ 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 17:20-ի սահմաններում «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular