ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 7 վիրավորներից 3-ը երեխաներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել Սևանա թերակղզու հարևանությամբ գտնվող տարածքում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular