Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը միայն նրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները շարունակվում են, և անհրաժեշտ է պատրաստել «մեր սցենարը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման դեպքում»։ Նրա խոսքով, «այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», և «ի վերջո մենք կկարողանանք իրականացնել դրական սցենար, այն է բացել Հայաստանի հետ սահմանը»։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մոտ ապագայում պետք է սպասել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այս մասին քննարկել է iarex.ru լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։
«Կարևոր պարզաբանում պետք է անել Ֆիդանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ, որը մեջբերում են բազմաթիվ գործակալություններ։ Ֆիդանը այդ մասին ասել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում և նշել, որ «Ադրբեջանն ու Հայաստանը այժմ շարունակում են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, և մենք պետք է գործողությունների սցենար պատրաստենք, եթե դրանք դրական ավարտվեն»։ Այսինքն Թուրքիայի դիրքորոշումը մնում է նույնը՝ նախ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր, և հետո միայն սահմանի բացում»,- ասել է տարասովը։
Հիշեցնենք, որ Երևանը 2023 թվականի կեսերից էր խոսում Թուրքիայի հետ սահմանին Մարգարա անցակետի բացման հնարավորության մասին, որը «ամբողջությամբ վերանորոգված է և պատրաստ շահագործման»։
Հայաստանի բոլոր փորձերը լուծելու այս հարցը առանց իր հարաբերություններն Ադրբեջանի հետ պարզելու, ձախողվել են։ Ի դեպ, վերջերս, երկամյա ընդմիջումից հետո, Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչների մակարդակով վերսկսել են բանակցությունները ուղղված հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն պաշտոնական Անկարան կրկին նախանշել է իր հարևանի հետ սահմանների բացման պայմանը. հարցը կախված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացից։ Ուստի կոնկրետ իրավիճակում հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների վերսկսումը չի նշանակում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլի, նշել է Տարասովը։
Այդ առումով թուրք փորձագետները կարծում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումն ավելի շատ կենսական նշանակություն ունեն Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու ձգտող Հայաստանի համար, քան Թուրքիայի համար, եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը