ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում Գյուլենին սպառնում է շուրջ 3.000 տարվա ազատազրկում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին կայացած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին պահանջում են դատապարտել 2.923 տարվա ազատազրկման, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Թուրքական դատարանը նաև պատրաստել է 3.623 տարբեր մեղադրական ակտ, որոնցով պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել Գյուլենին:

Հայտնի է, որ ընդհանուր առմամբ, Թուրքիայում հեղաշրջման գործով Գյուլենի դեմ հարուցված է 22 քրեական գործ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular