ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, ՀՀ նոր կառավարությունը կարող է չեղարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը. Ալիևի ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը մնա անփոփոխ, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ նոր կառավարությունը կարող է չեղարկել փաստաթուղթը, քանի որ այն հակասում է երկրի Սահմանադրությանը. այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրության փոփոխությանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի գործող Սահմանադրությամբ ամրագրված «տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ» շարունակում են մնալ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը։

«Խոսքը ոչ թե Ադրբեջանի ճնշման ներքո սահմանադրության փոփոխության մասին է, այլ այն մասին, որ ընտրողները պատասխանեն մեկ հարցի. նրանք խաղաղությո՞ւն են ուզում, թե՞ նոր առճակատում Ադրբեջանի հետ: Եթե Հայաստանի իշխանությունները հարցը դնեն այսպես, ապա քաղաքացիների մեծամասնությունը կաջակցի խաղաղությանը», - ասել է Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է Փաշինյանի հետ։

«Նա պնդում է, որ գործընթացը բարդ է, և Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ չլինել մինչև 2027-ը: Բայց արդյոք աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Սակայն ակնհայտ է, որ պետք չէ շտապել և ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղարկել ՀՀ նոր կառավարությունը», - ասել է Ալիևի ներկայացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular