ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա ոչ թե արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիր է, այլ` արտագաղթի.Դանիելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանով ապահովման ծրագրին մասնակցելու հայտերը հիմնականում մերժվում են: Արցախի Հանրապետության ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի տեղեկություններով` ավելի քան 400 արցախցի դիմել է ՀՀ կառավարության հայտարարած ծրագրից օգտվելու համար, սակայն մեծամասնության` ավելի քան 300-ի դիմումները մերժվել ` պատճառաբանելով քաղաքացիությունը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Դանիելյանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիության պարտադրանքը արցախցիների մոտ հոգեբանական հարց է առաջացնոում:

Արցախի իշխանություններն ունեն իրավական առաջարկ, այն է`ծրագրով կա բնակարանում 10 տարի բնակվելու պարտադիր պայման կա, ինչից հետո առաջանում է սեփականության իրավունքի հարցը, հետեւապես քաղաքացիության հարցը եւս կարող է առաջանալ 10 տարի հետո: Այսինքն, եթե 10 տարի անց կլիներ տվյալ բնակարանը սեփականաշնորհելու ցանկություն, ապա այդ ժամանակ էլ անձը կդառնար ՀՀ քաղաքացի:

Խնդրահարույց է խրագրի մեկ այլ պայման եւս, այն է` ծրագրով գնված բնակարանում 180 օրից պակաս բնակվելու եւս խնդիրներ են առաջանում: Դանիելյանի գնահատմամբ` ծրագիրն ընդհանրապես թերի է, ոչ լիարժեք, չի համապատասխանում ընդհանուր այսօրվա շուկայական գներին, անշարժ գույքի շուկան չի ուսումնասիրվել, ինչ-որ գումարներ են սահմանել և դրա համար էլ օբյեկտիվություն չկա:

Նրա կարծիքով` սա ՀՀ կառավարության կողմից տապալված ծրագիր է, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանալու օգտվել: «Ես կարող եմ ասել, որ որ սա ոչ թե ծրագիր է բնակարաններով ապահովելու, այլ արտագաղթի, որովհետև, արդեն բավական տեղեկություններ ունենք, որ մայիսից մինչև օգոստոսի 1-ը բավական մեծ թվով արցախցիներ կոնկրետ այս ծրագրի պատճառով տեղափոխվում են այլ երկրներ, հիմնականում Ռուսաստան», - ասաց արցախցի պատգամավորը:

Մեկ այլ խնդիր էլ սահմանների ապահովությունն է: Ըստ նրա` մի շարք արցախցիներ, հնարավոր է, ցանկանան ապրել սահմանամերձ տարածքներում, բայց քանի որ Ադրբեջանի հետ ներկայումս կատարվում են դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքներ, սահմաններում ապրելը համարվում է ռիսկային:

Ա.Դանիելյանի փոխանցմամբ` ծրագիրը մշակելիս հաշվի չի առնվել արցախցիների կարծիքը, քանի որ արցախցիների մի մասն ուզում է կոմպակտ թաղամասեր, որտեղ կբնակվեն արցախցիներ, կպահպանվեն լեզվամշակութային առանձնահատկությունները, ավանդույթները, ինչն անհրաժեշտ է Արցախ վերադարձի համար՝ քանի որ արցախցիների օրակարգից դուրս չի եկել իրենց ծննդավայր վերադառնալը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական ծառայությունների նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ այս պահին Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրին մասնակցելու համար կա 30 շահառու միայն, թեեւ ստացվել է շուրջ 450 դիմում, մի շարք դիմումներ դեռ ուսումնասիրվում են։ Նախարարությունից պաշտոնապես հաստատել են, որ լինում են նաև մերժումներ, եթե դիմումատուն մեկ այլ ծրագրի շահառու է կամ ՀՀ քաղաքացիություն ձեռք չի բերել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular