ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան, այդ թվում՝ անչափահաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատված ընթանալիս՝ «Դեֆանս Հաուզինգ»-ի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դեֆանս Հաուզինգ»-ի գովազդային ցուցանակներին ու երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու մասամբ հատնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արմենիա», մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը անչափահաս տղա է:

Բախման հետևանքով ավտոմեքենայի վրայից շարժիչը պոկվել ու շպրտվել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular