ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, կամ էլ ՀԱՊԿ-ը կլքի Հայաստանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանը հրաժարվել է մասնակցել օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռուսական գվարդիայի կազմակերպած «Կոբալտ-2024» զորավարժություններին։ Ռուսական գվարդիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության սառեցման մասին։ Ավելի ուշ երկրի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ 2024 թվականին հանրապետությունը կազմակերպությանը մուծում չի կատարելու։ Ի՞նչ է սա, Երևանի քաղաքական դեմարշ, թե՞ ռազմավարական քայլ ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ։ Այս մասին իր մտքերն է հայտնել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«ՀԱՊԿ ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել Հայաստանի որոշումը: Սակայն այս համատեքստում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելը կարող է դիտվել որպես արտաքին քաղաքական և ռազմական կապերը քաղաքական առումով դիվերսիֆիկացնելու ցանկություն։ Հայաստանը նաև դժգոհում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքի անհասկանալիությունից դա անվանելով «հիմնարար խնդիր»։ Միևնույն ժամանակ, նա ավելի ու ավելի է կենտրոնանում սեփական պաշտպանունակության ամրապնդման նպատակով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ երկկողմ ռազմական համագործակցության զարգացման վրա»,- նշել է Տարասովը։

Նրա խոսքով, դա սկսում է հանգեցնել սեփական անվտանգության ապահովման և արտաքին քաղաքականության նոր առաջնահերթությունների ռազմավարության փոփոխության ավելի անկեղծ ցուցադրմանը։

«Մինչ այս Հայաստանը հրաժարվում էր Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ մտնելուց։ Ուստի, ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու նրա ներկայիս որոշումը նշանակում է լարվածության նոր փուլ, բայց որոշակի փակագծերով։ Բաքուն շարունակում է ճնշում գործադրել Երևանի վրա ընդունելու խաղաղության կարգավորման իր պայմանները։ Մինչ այս Բաքվին վճռական էսկալացիայից զերծ է պահել միայն ՀԱՊԿ-ի միջամտության սպառնալիքը։ Հիմա այդ փաստարկը վերանում է»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նա նաև նշել է, որ միևնույն ժամանակ, Արևմուտքը, հանդես գալով որպես մարտավարական գործընկեր, բայց ոչ ռազմավարական դաշնակից, չի ստանձնում Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման երաշխավորի կարգավիճակը։

«Հայաստանը հարաբերություններ չունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, խնդիրներ ունի  Ռուսաստանի և Իրանի հետ և աշխարհաքաղաքական փակուղային իրավիճակում է, այդ մասին են վկայում հենց Փաշինյանի խոսքերը, ով նախընտրում է բուռն պատասխաններ տալ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։ Հետևաբար, կարելի է ասել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ինչպես նաև հավասարազոր կերպով կարող ենք ասել, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- եզրափակել է Տարասովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular